Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերությանը պատկանող օդանավը առևանգվել է, ապա վայրէջք կատարել Մալթայում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուկատը: https://twitter.com/JosephMuscat_JM
Օդանավում եղել է 111 ուղևոր՝ 82 տղամարդ, 28 կին և մեկ երեխա:
Հաղորդվում է, որ երկու չարագործներ առևանգել են Սաբհա-Տրիպոլի ուղղությամբ ներքին չվերթ իրականացնող Airbus A320 օդանավը և սպառնացել պայթեցնել այն:
Ավելի ուշ Sky News Arabia-ն տեղեկացրել է, որ առևանգողները սկսել են բաց թողել ուղևորներին: Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Կարդացեք նաև
Մալթայի օդանավակայանում բոլոր չվերթները դադարեցվել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ