«Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարի ավարտին այսօր կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեկնաբանեց լուրերը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ուղղորդում Սեյրան Օհանյանին եւ վերջինիս՝ կուսակցության հետ գործակցելու մտադրությունը:
«Միայն կարող եմ ասել, որ Հայկ Բաբուխանյանի հետ չեմ հանդիպել»,-ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Լրագրողի նկատառմանը, որ ինքը հարցնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, Դալլաքյանն այսպես արձագանքեց. «Շարունակում եմ՝ Հայկ Բաբուխանյանի հետ չեմ հանդիպել, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել…»:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ