«Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հետ կապված հարցադրմանը կանդրադառնամ այն դեպքում, երբ պարոն Ծառուկյանի կողմից լինի հստակ հայտարարություն՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ»,-«Երրորդ հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
«Աննպատակահարմար կհամարեի տեղի չունեցած իրադարձության վերաբերյալ գնահատական տալը: Երբ պարոն Ծառուկյանը հանդես գա հայտարարությամբ, համարժեք գնահատական կտամ դրան»,-հավելեց Դալլաքյանը:
Տեսանյութը՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ