«Հիմա նպատակահարմար չեմ գտնում հրապարակել անուններ, թե որ քաղաքական ուժերի հետ ենք հանդիպումներ ունենում»,-«Երրորդ հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է գործակցությունը, օրինակ, Վարդան Օսկանյանի հետ:
«Միայն կարող եմ ասել, որ կա համախմբման մեծ հնարավորություն, կարծում եմ՝ առաջիկայում ականատես կլինեք»,-վստահեցրեց Վիկտոր Դալլաքյանը:
Անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին՝ նա նշեց, որ ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում գործող իշխանությանը, այդ պատճառով էլ վերջինս փորձելու է կեղծել ընտրությունները:
Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ