Դեկտեմբերի 23-ին «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամը մրցանակներ հանձնեց լրատվամիջոցներին: COAF-ն ուսումնասիրել էր 2016թ. հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան եւ արցախյան ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերը:
«Առավոտը» եւս մրցանակ ստացավ՝ տպագիր եւ առցանց ձեւաչափերում ունեցած մի շարք հրապարակումների համար:
Հիմնադրամի մեդիա հարաբերությունների պատասխանատու Անահիտ Էվոյանը նշեց, որ մրցանակները հանձնվել են 5 անվանակարգերում՝ COAF-ին ամենաշատն անդրադարձած լրատվամիջոցը, ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը, գյուղական խնդիրներն օբյեկտիվ ներկայացնող լրատվամիջոցը, ամենահուզիչ հոդվածի հեղինակը, ամենաCOAF-ական լուսանկարը:
Կային նաեւ հատուկ մրցանակներ:
«Ամռանը մենք ունեցանք սեմինար, որտեղ խոսվում էր երեխաների թեման արծարծելու վերաբերյալ, եւ Մեսրոպ Հարությունյանը, որը մեր մեդիա փորձագետն էր, խոսում էր թեմայի կարելիներից ու չի կարելիներից: Դրա արդյունքում ձեւավորվեց այն դաշտը, որտեղ կարող էինք խոսել COAF-ին անդրադարձող ԶԼՄ-ների ու իրենց աշխատանքի որակի մասին»,-ասաց Անահիտ Էվոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ