«Երրորդ հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարում վարչության անդամների փակ քվեարկությամբ կուսակցության նախագահ ընտրվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ գործակցությանը՝ վստահություն հայտնելով, որ այն երբեւէ չի կարող խաթարվել. «Ես Սեյրան Օհանյանին համարում եմ մեր պետության համար հսկայական աշխատանք կատարած անձ: Մեր համագործակցությունը կխորանա, իսկ թե ինչ ձեւաչափով՝ առաջիկայում դուք կտեսնեք»:
Անդրադառնալով լրագրողի նկատառմանը, թե Սեյրան Օհանյանին ապրիլյան պատերազմի որոշ մեղքեր են վերագրվում, Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Սեյրան Օհանյանը որեւէ մեղք չունի Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար: Դրա համար պատասխանատվություն է կրում մեկ անձ, դա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ