Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները դրսում ակտիվ քարոզում են հորինված գիտություն, իսկ հայկական կողմն այդ առումով պասիվ է, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մի օրինակ բերեց. «Էրմիտաժում պրակտիկա էինք անցնում հայր Պիոտրովսկու մոտ: Մեր տղաները սկսեցին խոսել, թե մենք 7000, 8000 տարվա պատմություն ունենք: Ակադեմիկոս Պիոտրովսկին ասաց՝ «Դուք ձեր 3000-4000 տարուն նախ տեր կանգնեք, հետո մնացածի մասին խոսեք»:
Նախարարը հավելեց, որ նախ իրական արժեքները ներկայացնելու խնդիր ունենք. «Աշխարհում օրինակ քանի՞ եվրոպացի գիտի, որ Մարիամ Աստվածածնի գերեզմանը հայ ժողովուրդը պահել, պահպանել է իր եկեղեցում, բերել հասցրել է քաղաքակիրթ մարդկությանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ