Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Ռուսաստանի դեսպանի սպանությունը հարված էր Թուրքիայի հեղինակությանը»

Դեկտեմբեր 23,2016 15:19

«Վերջին շրջանում Թուրքիան հայտնվել է իր համար ոչ այնքան սովորական իրավիճակի մեջ»,- դեկտեմբերի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա մանրամասնեց, որ Ռուսաստանի դեսպանի սպանությունը հարված էր Թուրքիայի հեղինակությանը, ինչը ըստ նրա, նշանակում է, որ Թուրքիան վերջնականորեն չի հաղթահարել հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձի հետեւանքները: Պետք է ենթադրել եւ կարծում եմ, որ դա այդպես է, որ թուրքական վերնախավը պառակտված է: Այս սպանությունը դրա արդյունք էր, որովհետեւ ինձ համար ակնհայտ է, որ սպանությունը կազմակերպվել էր թուրքական հատուկ ծառայությունների որոշակի խմբավորման կողմից կամ վերնախավի, որի կապերը ավելի բարձր են գնում: Եվ այս առումով, իհարկե՛, Էրդողանը սկզբունքորեն ճիշտ է, երբ նա մեղադրում է գյուլենական շարժմանը: Ես չեմ կարող ասել, թե դա գյուլենական շարժումն էր, թե ոչ, բայց ամեն դեպքում այս սպանության հետքերը տանում են դեպի Թուրքիայի ներկայիս քաղաքական վերնախավ»:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի վերնախավում կամ հատուկ ծառայություններում դժգոհություններ կան Էրդողանի քաղաքականությունից. «Թուրքիան տարիներ շարունակ օժանդակել է Իսլամական պետությանը եւ այլ ծայրահեղ կազմակերպությունների, իսկ հիմա փորձում է գնալ որոշակի համաձայնության Ռուսաստանի եւ Իրանի հետ, որոնք պայքարում են դրանց դեմ: Կառլովի սպանությունը վկայում է, որ այդ դժգոհությունը բավական լայն է: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի դեսպանը ներգրավված էր այն բանակցային գործընթացներում, որոնք տեղի էին ունենում Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղակայված այդ ծայրահեղական, հակաասադական կազմակերպությունների միջեւ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031