Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն. «Մեր գործառույթների մեջ չի մտնում սակագների սահմանումը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2016 14:51

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 1, 22 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչի առիթով նիստ էր հրավիրել: Հանձնաժողովի որոշումն անցավ միաձայն, ինչի արդյունքում սպառողները ցերեկային ժամերին սպառած հոսանքի 1 կիլովատի դիմաց կվճարեն 44 դրամ 98 լումա, գիշերվա ժամերին` 34 դրամ 98 լումա: Սոցիալապես անապահովների համար այլ սակագին որոշվեց՝ ցերեկային ժամերին 40 դրամ, գիշերային ժամերին՝ 30 դրամ:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե հնարավո՞ր է կրկին նվազեցվի եւ ինչո՞ւ ավելի շուտ սակագնի նվազեցումը տեղի չունեցավ, պատասխանեց, որ ՀԷՑ-ի գործառույթների մեջ չի մտնում սակագների սահմանումը. «Մեզ համար սահմանված են բանաձեւեր, որով որ որոշվում է մեր վաճառած էլեկտրաէներգիայի եւ գնած էլեկտրաէներգիայի տարբերությունը»:
Պարոն Հարությունյանի խոսքերով, որպես քաղաքացի, ինքը տեսնում է, որ հանձնաժողովի կողմից կատարվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր սակագները միտված լինեն դեպի նվազեցում:

Մանրամասները` տեսանյութում

Սպառողների իրավունքների պաշտպան Կարեն Չիլինգարյանը, որը նույնպես մասնակցում էր հանձնաժողովի նիստին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հասարակական կառույցը հնարավորություններ չունի ճշգրիտ հաշվարկներ կատարելու եւ հասկանալու` որքան պիտի իրականում նվազեցվի, սակայն դրական համարեց, որ «վերջապես իջավ», քանի որ նրա խոսքերով, «միշտ բարձրանում էր»:
Նա հույս հայտնեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կնվազի:

Այն հարցին, թե 1 դրամ 22 լուման այն առավելագո՞ւյն չափն էր, որ կարելի էր նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը պատասխանեց. «Ըստ մեր հաշվարկների, որը որ վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին` այո»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031