Դեկտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձավ նաեւ Փոքր Մհեր կրթահամալիրի խնդրին, որին բազմիցս անդրադարձել են լրատվամիջոցները:
«Մեզ մտահոգում է այն, որ բանակում ինչ քրեական միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են, մինչդեռ այնտեղ կա կրթության բարձր որակ եւ արհեստական ինչ-որ վիճակ է ստեղծվել, խնդիրների թնջուկ՝ մանկավարժական, իրավական, տնտեսական»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նրա ձեւակերպմամբ, այդ ամենի պատճառը նաեւ «փակ» լինելն է: Նախարարը հավելեց, որ կրթահամալիրի հետ կապված նոր ձեւաչափ են մտածել, հնարավոր է այնտեղ աղջիկներ էլ սովորեն. «Պետք է կրթական ծրագիրն ավելի բացենք, համագործակցենք պաշտպանության նախարարության հետ` ավագ դպրոցի ձեւաչափը միացնենք Պաշտպանության նախարարության տակ գտնվող կառույցներին: Արդեն դիմել ենք կառավարություն այս խնդիրների լուծման համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ