Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, առաջիկայում ընտրություններ են եւ դարձյալ կրթության ոլորտը ներքաշվելու է քաղաքական ոլորտ, մանկավարժները դառնալու են հանձնաժողովի անդամներ, դասախոսներն էլ կուսակցությունների շարֆերով ու այլ աքսեսուարներով մասնակցելու են քարոզարշավներին, ի՞նչ է անելու ԿԳ նախարարությունը, կրթության ոլորտը քաղաքական ցնցումներից հնարավորինս զերծ պահելու համար:
«Ես ընտրություններից առաջ միշտ կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին՝ խնայել կրթական համակարգը: Բայց այստեղ այլ խնդիր էլ է ծագում: Օրինակ` էլեկտրոնային համակարգը, որ ներդրել ենք, գյուղում դա ո՞վ պետք է անի, եթե ոչ գյուղական ինֆորմատիկայի ուսուցչուհին…Յուրաքանչյուր կրթված մարդ, եթե ուզում է քաղաքականության մեջ մտնի, դա պետք է անի որեւէ կուսակցության միջոցով, հետեւաբար պահանջել, որ այդ մարդիկ դառնան ամբողջությամբ ապաքաղաքական, նշանակում է քաղաքական մշակույթը իսպառ ոչնչացնել: Բայց մյուս կողմից էլ՝ պետք է հնարավորինս կանխենք, որ մանկավարժները աշխատանքային ժամին նման բաներով չզբաղվեն»,-ասաց ԿԳ նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ