Մեկնարկել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում են կուսակցության ծրագրի փոփոխության, կուսակցության կանոնադրության փոփոխության, ընտրությունների, համագումարի բանաձևի ընդունման հարցեր:
Նշենք, որ ՀՀ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ներկա չէ: Համագումարի մեկնարկին հայտարարվեց, որ հավաքը նվիրված է ներկուսակցական խնդիրներին, այդ պատճառով քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրավիրված չեն, քաղաքական հայտարարություններ չեն հնչելու:
Կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը ելույթում մատնանշեց, որ կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է լիբերալ-պահպանողականության արժեքների վրա:
Համագումարին մասնակցում են 242 պատվիրակներ Երեւանից եւ մարզերից:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ