Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են էկոկրթության խնդիրների կարգավորման ռազմավարական մոտեցումները

Դեկտեմբեր 23,2016 13:36

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը` Օրհուսի կոնվենցիայի համատեքստում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, պետական և գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Էկոկրթության համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության մշակումը, ինչն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ: Ռազմավարության շրջանակներում մշակվելու է ոլորտի կարգավորման նոր մոտեցումներ և մեխանիզմներ:

Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով էկոկրթության զարգացմանն ուղղված միջոցառումները, որպես բնապահպանական խնդիրների լուծման կարևոր միջոց, շեշտել է դրանց համակարգային մոտեցման առաջնայնությունը: Բնապահպանության նախարարը շեշտել է տարբեր ոլորտների խնդիրներին լէկոհամակարգային լուծումներ տալու անհրաժեշտությունը և այդ գործընթացում կարևորել էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը. որպես բնապահպանական մտածողության և աշխարհայացքի հիմք:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը կարևորել է բնապահպանության ոլորտի, մասնավորապես էկոկրթության զարգացման գործընթացում պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համարգործակցությունը, ներկայացրել այդ ուղղությամբ իր ղեկավարած գրասենյակի իրականացրած ծավալուն աշխատանքը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը իր ելույթում նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի մատաղ սերնդի դաստիարակությանը: Պատգամավորը իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել բնապահպանական և մասնավորապես էկոկրթական խնդիրների լուծման աշխատանքների շրջանակներում:

ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն, առաջնային համարելով համագործակցված աշխատանքը, ներկաների ուշադրությունը հրավիրել է, ոչ ֆորմալ կրթության զարգացման խնդիրներին:

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած նոր ռազմավարության մշակմամբ, հստակ և ամբողջական կսահմանվեն ոչ միայն նպատակներն ու իրականացվելիք գործողությունները, այլև դրանց կատարողական ցուցանիշները, հաշվետվողականությունը և չափելիությունը` ինչը կնպաստի մշակվող մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացմանը:

Աշխատաժողովին ոլորտի մասնագետները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են էկոկրթության ներկա վիճակը, առկա բացերը, նախանշել` զարգացման հնարավոր մեխանիզմները: Քննարկումների ժամանակ մատուցվել են ոչ ֆորմալ էկոկրթության ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, հնչել են ոլորտում առկա խնդիրների համալիր լուծումների առաջարկներ:

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031