Դեկտեմբերի 20-ին, ժամը 9.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են:Նշված սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ ժամը 9-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և ձեռքից բացահայտ հափշտակել պարկը, որի մեջ եղել է 7.000.000 դրամին համարժեք գումար, և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը:
Ա. Վանյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն