Քննարկվել են ինտեգրման գործընթացները և տնտեսական փոխգործակցության հեռանկարները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներին: Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման և Հայաստան այցի համար:
Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան դինամիկ քայլեր կձեռնարկվեն ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ԵԱՏՄ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման: Նախարար Կարայանի խոսքով` կա ներուժ էլ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում:
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր ողջույնի խոսքում նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առանցքային դեր ունի թե´ պետության և թե´ եվրասիական ինտեգրման խորության առումով: Կողմերը կարևորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի ազատ շարժի ձևավորման համար բարենպաստ պայմանների ապահովումը:
Կարդացեք նաև
Կոմիտեի անդամներն առաջարկել են ընդլայնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների և առաջանցիկ զարգացման տարածքների ոլորտում:
Հանդիպման ավարտին, նախարար Սուրեն Կարայանը հերթական անգամ արտասահմանցի պաշտոնյաներին է ներկայացրել է Armphone հայկական հեռախոսը` տրամադրելով մանրամասներ վերջինիս արտադրության վերաբերյալ: Լեոնիդ Կալաշնիկովը ուրախությամբ նշել է, որ լսել է Armphone-ի մասին և ուրախ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում նման զարգացում է գրանցում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն