Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են ՌԴ-ն եւ Ադրբեջանը համագործակցելու հանուն Հայաստանի

Դեկտեմբեր 23,2016 13:15

«Ես չեմ կարող իմ գործընկերների փոխարեն ասել, միայն կարող եմ շեշտել, որ երկու երկրներ չեն կարող համագործակցել ի շահ երրորդ երկրի։ Երկրների համագործակցությունը սովորաբար արվում է միայն ի շահ երկու երկրների։ Բայց դիվանագիտությունը նրա համար է, որ այդպիսով չվնասես նաև երրորդ երկրին, հատկապես, եթե այն քո դաշնակիցն ու բարեկամն է», – այսօր ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Լրագրողները նրան խնդրեցին անդրադառնալ եւ պարզաբանել ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ելնելով Հայաստանի շահերից: Այդ մասին երեկ քաղաքագետն ասել էր ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստում:
Լեոնիդ Կալաշնիկովը հավելեց` Հայաստանը պետք է հասկանա՝ թեև ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանն իր բարեկամն է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031