Լրահոս
Օրվա լրահոսը

40 միլիոն եվրո վարկ ենք վերցնում

Դեկտեմբեր 23,2016 13:01

ՀՀ Ազգային ժողովն այսօր ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Մինչ այդ, քվեարկության դրվեցին արտահերթում քննարկված նախագծերը:
«Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

78 կողմ, 24 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացվեց նաեւ ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Այս համաձայնագրով Հայաստանը 40 միլիոն եվրո վարկ է վերցնում:

ՀՀ-ի և Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջև 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված զարգացման քաղաքականության 4-րդ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 23 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կարճ քննարկումից հետո, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, քվեարկության դրվեց նաեւ «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Այն ընդունվեց 81 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031