Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե միակ քաղաքական տեքստ մատուցողը. «Փաստ»

Դեկտեմբեր 23,2016 12:45

Ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հանդես եկավ քաղաքական հայեցակարգի հստակ ձևակերպմամբ։

Այստեղ բոլորովին էլ խոսքն այն մասին չէ, արդյոք այդ հայեցակարգը իրավիճակային է, սկզբունքային է, լավն է թե վատն է, խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի կոնցեպտ, որով, այսպես թե այնպես, շարժվում են հայաստանյան իշխանությունները՝ ինչքան էլ որ այդ փաստը չխոստովանեն։

Թվում էր, թե այս կոնցեպտին պետք է հակադրվեին այլ քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված հայեցակարգերը, պետք է բուռն քննարկում գնար քաղաքական օրակարգերի ձևավորման ու ընդհանրապես նշված խնդրի շուրջ հստակ դիրքորոշման գալու շուրջ։

Սակայն պարզվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե միակ քաղաքական տեքստ մատուցողը։ Սա, ըստ էության, այդ քաղաքական դաշտի ամենամեծ ողբերգությունն է։ ՀԱԿ համագումարից հետո մինչ օրս այդպես էլ Տեր-Պետրոսյանի հասցեին ուղղված տարատեսակ էժանագին հիշոցներից այն կողմում այլ քննարկում տեղի չունեցավ։

Սա նշանակում է մեկ բան, հայաստանյան քաղաքական ուժերը կամ պարզապես վախենում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայաստանի զարգացման իրենց տեսլականի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել, կամ չունեն նման դիրքորոշում, կամ էլ պարզապես շատ հեռու են քաղաքական գործունեության բովանդակության ընկալումներից:

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031