Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 1-ից նվազեցվում են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները

Դեկտեմբեր 23,2016 12:39

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6.2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):

Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտժ (գործող 34.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին` 29.48 դրամ/կՎտժ (գործող 30.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտժ (գործող 37.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն.

3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտժ (գործող 43.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ կետով սահմանված սպառողների՝

ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

5) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝

ա. ցերեկային սակագին` 40.0 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին` 30.0 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի փետրվարի 1-ից:

 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031