Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը հաստատել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրական եզրակացությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 23,2016 12:32

Դատախազը հաստատել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրական եզրակացությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողներ  Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031