Լրահոս
Օրվա լրահոսը

Չէ՞ որ այդ ճանաչումը նույնպես թղթի կտոր է. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 23,2016 12:14

Եվ այսպես՝ ի՞նչ հակափաստարկներ են բերվում Տեր– Պետրոսյանի դիրքորոշման անընդունելիությունը հիմնավորելու համար։ Հիմնականը սա է. եթե մենք կարգավորման առաջին փուլում որոշ տարածքներ զիջենք՝ դրանից Ղարաբաղի ռազմաքաղաքական վիճակը միայն ավելի կծանրանա, թշնամին նպաստավոր դիրքերում կհայտնվի ու նոր հարձակում կսկսի, իսկ միջազգային երաշխիքներին հավատալ պետք չէ՝ դրանք ընդամենը թղթի կտորներ են։

Միանգամայն ճիշտ է. միջազգային երաշխիքներին հավատալ իսկապես պետք չէ։ Այսինքն՝ միջազգային օրենքներին ապավինել չարժե, պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին։ Սա արձանագրենք եւ անցնենք առաջ։

Հարց է ծագում՝ բա այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հայտարարում, թե մեծ ուրախությամբ կզիջեն ազատագրված տարածքները, բայց միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ անկախությունը կամ գոնե անկախության իրավունքը։ Չէ՞ որ այդ ճանաչումը նույնպես թղթի կտոր է։ Նրանք կճանաչեն, մենք տարածքները կվերադարձնենք, իսկ նրանք որոշ ժամանակ անց որեւէ առիթով նոր պատերազմ կսկսեն անկախ ԼՂՀ-ի դեմ։

Եվ ի՞նչ, միջազգային օրենքնե՞՚րը պիտի պաշտպանեն մեզ։ Բայց մենք արդեն ֆիքսել ենք, չէ՞, որ միջազգային օրենքներին ապավինել չի կարելի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031