«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տարածել են մի տեսանյութ, որում ողջ-ողջ այրում են, իրենց պնդմամբ, երկու թուրք զինծառայողների: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան SITE Intelligence Group կազմակերպությանը, որը զբաղվում է համացանցում արմատականների գործողությունների ուսումնասիրությամբ:
Գործակալությունը նշում է, որ տվյալ պահին չի կարող հաստատել կամ հերքել ԻՊ պնդումն առ այն, որ դրանք թուրք զինծառայողներ են:
Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի սկզբին հայտարարել էին, որ Սիրիայի հյուսիսում կորել են երկու թուրք զինծառայող:
Հիշեցնենք, թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը, որի նպատակը Թուրքիան հայտարարել է այդ տարածքների մաքրումը «Իսլամական պետության» ահաբեկիչներից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ