Թուրքիայում ձերբակալվել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը, որը քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ) անդամ է: Այս մասին ասվում է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ստամբուլից մեր պատգամավոր Փերվին Բուլդանն այսօր առավոտյան անօրինական կերպով բերման է ենթարկվել Ստամբուլի իր տնից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Թուրքիայի դատախազության պահանջով ձերբակալվել էին ԺԺԿ կուսակցության 15 պատգամավորներ, այդ թվում համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեդաղը, որոնց Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Ավելի ուշ այդ պատգամավորներից 12-ը կալանավորվեց:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ