«Բնականաբար ընտրություններին ակտիվորեն պետք է մասնակցեմ որպես դաշնակցական, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ»,-անդրադառնալով 2017 թվականի իր ծրագրերին՝ «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ ԱԺ նախկին պատգամավորը, ով, ի դեպ, ճանաչվել էր ամենաակտիվներից մեկը, խոստովանեց, որ կարոտում է պառլամենտը։
– Պարոն Մինասյան, հայտնի է, որ ՀՅԴ-ում կուսակցական որոշումներն անքննելիորեն կատարվում են։ Դուք կուսակցության որոշման արդյունքում նախ՝ դարձաք էկոնոմիկայի նախարար, ապա՝ նույն որոշմամբ՝ բնապահպանության նախարար։ Արդյոք իսկապե՞ս ունեք ունիվերսալ այդ հնարավորությունները՝ բոլոր նախարարություններում աշխատելու համար։
– Բնականաբար, ես այդպիսի եզրակացության չեմ կարող գալ։ Նախ էկոնոմիկայի նախարարություն անվանումով կառույց այսօր չկա։
Ասեմ, որ ես պառլամենտը կարոտում եմ մի քանի պատճառով։ Առաջին հերթին դա ազատության մեծ հնարավորությունն է, որ պառլամենտը տալիս է, մյուս կողմից՝ կա ավելի ստեղծագործաբար եւ բարձրաձայն մտածելու լիարժեք հնարավորություն։
Կարդացեք նաև
Ի տարբերություն պառլամենտի՝ գործադիրը մի քիչ այլ կարգավիճակ է. այստեղ դու պարտավոր ես ոչ միայն քո մտածածը չբարձրաձայնել, այլեւ մանրամասն քննության առարկա դարձնել բոլորի հետ։ Քո գործողություններում դու պետք է իմանաս, որ ամեն մի քայլ իր հետեւանքն է ունենում կոնկրետ ֆինանսական եւ նյութական տեսքով։
Մյուս կողմից՝ գործադիրն իրական հնարավորություն է այն խոսքերը, որ դու բարձրաձայնում էիր, այդ կեցվածքով ապրելու։ Ես փորձում եմ այդպես անել, եւ հավատացեք, ուզում եմ անկեղծանալ, որ հաճախ դժվար է։
Պառլամենտում բարձրաձայնում ես, այստեղ տեսնում ես՝ դժվար է իրագործելը, որովհետեւ կա նաեւ այնպիսի սահմանափակում, որը նաեւ քո երկրից դուրս էլ է գտնվում, եւ դու պետք է հաշվի առնես այդ սահմանափակումները։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում