ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են այն շախմատիստուհիների անունները, որոնք որակավորվել են 2017 թվականի փետրվարի 10-ից մարտի 3-ը Թեհրանում անցկացվելիք նոկաուտ համակարգով կանանց աշխարհի առաջնությունում: Նրանց թվում են Հայաստանի կանանց ազգային հավաքականի երկու առաջատարները՝ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջի