Քաթարում ընթացող շախմատի Շարժայի կանանց գավաթի խաղարկության հինգերորդ տուրից հետո հայաստանցիներ Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը (նկարում) առաջատար դիրքեր են զբաղեցնում: Գեւորգյանը առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալյա Մոսկալեցի նկատմամբ, իսկ Գաբոյանը հաղթեց ադրբեջանցի Թուրան Ասգարովային:
Վեցերորդ տուրից առաջ Մարիա Գեևորգյանը 4,5 միավորով առաջատարների եռյակում է, իսկ Սուսաննա Գաբոյանը 4,0 միավորով բաժանում է 4-6-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի