Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան գյուղերի բնակիչներն իրենց աճեցրած խաղողը հանձնում են Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղ:
Այնտեղ խաղողն էժան են ընդունում, այս տարի մթերել են կիլոգրամը 110 դրամով: Նշենք, որ 2008 թվականին Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի խաղողի ընդունման կետը գյուղացիներից կիլոգրամը 130 դրամով 700 տոննա խաղող էր ընդունել:
Դեբեդավանի նախկին գյուղապետ, խոշորացված Այրում համայնքի ղեկավարի Դեբեդավանում լիազոր ներկայացուցիչ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Դեբեդավանում 2016 թվականին մթերված 707 տոննա խաղողի գումարը դեռ չեն վճարել:
Վ. Դամիրչյանն այնտեղ է հանձնել իր աճեցրած 20 տոննայից ավել խաղողը: Նա ասաց, որ գործարանից խոստացել են մթերված խաղողի գումարներն առաջիկա օրերին վճարել խաղողագործներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ