«Նախագահը ներկայացրել է Իրանի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները, որը բավական արդյունավետ էր, ու մենք դրական սպասումներ ունենք հայ-իրանական հարաբերությունների տնտեսական խորացման, իրանական ներդրումների ավելացման հետ կապված, թե քաղաքական երկխոսության առումով»,-այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ շատ մեծ ներուժ կա հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտներում. «Ու հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով և այդ իմաստով նախագահ Ռոհանիի այցը ՀՀ ու պայմանավորվածությունները նախագահ Սարգսյանի հետ անչափ կարևոր են, մանավանդ, որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հիմնահարցում ունի և ունեցել է հավասարակշռված դիրքորոշում ու ՀՀ-ը, ԼՂՀ-ը, իշխանությունները դրական են գնահատում այդ հավասարակշռված մոտեցումը ղարաբաղա-ադրբեջանական գործընթացում ու Իրանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»:
ՀՀԿ խորհրդի նիստի հրավիրման վերաբերյալ հարցեր ԳՄ նիստում չի քննարկվել: Նկատենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվելու է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Հավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ