Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Միասնական գրասենյակները լուծում են փաստաթուղթ ստանալու խնդիրը

Դեկտեմբեր 22,2016 20:00

«Սա շատ խնդիրների լուծում է»,- արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես ներկայացրեց միասնական գրասենյակների ծրագիրը:

«Բոլորդ առնչված կլինեք տարբեր տեսակի փաստաթղթերի՝ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք, ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանք, այսպես կոչված չդատվածության տեղեկանքը, իրավաբանական անձ գրանցելը: Հաճախ մարդիկ գնում էին պետական մարմիններ, ունենում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհություններ,

հաճախ ստիպված էին լինում գնալ մի քանի պետական մարմին 1 թուղթ պատրաստի ունենալու համար: Այսօր դա այլեւս պարտադիր չէ: Մենք հնարավորություն ենք տվել, որ օպերատորների միջոցով՝ բանկերի կամ «Հայփոստի» գրասենյակների միջոցով քաղաքացին կարողանա  մտնել մեկ տեղ, վերադառնալ նույն տեղը եւ ստանալ փաստաթուղթը՝ կնքված, պատրաստի վիճակում՝ հաստատված, թարգմանված»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ այս նորամուծությունը կարեւոր է հեռավոր բնակավայրների բնակիչների համար, որոնք այդ մի փաստաթղթի համար ստիպված էին լինում կիլոմետրեր անցնել: Նման գրասենյակներ կան Գյումրիում, Գառնիում, ուրբաթ՝ դեկտեմբերի 23-ին, կբացվի նաեւ Էջմիածնում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031