Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պարգևը՝ չեմպիոնների քաղաքին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2016 19:52

Հայաստանին օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ տված Գյումրին  ճանաչվել է այս տարվա լավագույն մարզական համայնք: Սա արդեն երկրորդ անգամն է, որ հանրապետության երկրորդ քաղաքն արժանանում է նույն կոչմանը: Փաստենք միայն, որ այս տարի գյումրեցի 101 մարզիկներ մասնակցել են աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին, որոնցից 52-ը նվաճել են մեդալներ՝ 9 ոսկի, 22 արծաթ և 21 բրոնզ: Իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 20 տարի անց Հայաստան բերեց օլիմպիական ոսկի, ծանրորդ Գոռ Մինասյանն էլ դարձավ արծաթե մեդալակիր: Նման չտեսնված արդյունքների համար Գյուրին արժանացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 1 մլն 500 հազար դրամ պարգևին:

Այսօր Գյումրու քաղաքապետարանում որոշվեց այդ գումարով մարզադպրոցների  համար  ձեռք  բերել մարզական գույք, պարագաներ ու համակարգիչներ: Մեր հարցին, թե դա բավարա՞ր է մարզադպրոցները կահավորելուն, երբ Հայաստանի  հիմնը աշխարհով մեկ հնչեցնող ու Հայոց եռագույնը ծածանող գյումրեցի մարզիկները պարապում են անմխիթար պայմաններում, օրինակ՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցում ոտք դնողը վայր է ընկնում, պատերը ներս մտնողի վրա են թափվում, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյան պատասխանեց, որ պարգևատրել են պետության հնարավորությունների սահմանում:

Մեխակ Ղազարյանը նաև  տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը ցանկություն են հայտնել իրենց միջոցներով վերանորոգել Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, չթողնել բյուջեի վրա: Քաղաքապետարանի պաշտոնյան նաև  ասաց, որ հագեցած, գույքով ապահոված մարզադպրոցներ ունենալու դեպքում գյումրեցիները էլ ավելի լուրջ արդյունքներ կցուցաբերեն և ոչ միան հենակետային մարզաձևերում:

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031