Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Պարտավոր ենք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ ապօրինի հարստացման քրեականացումը մահակ չդառնա

Դեկտեմբեր 22,2016 19:45

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 1-ից, երբ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը կմտնի ուժի մեջ:

«Ապօրինի հարստացման քրեականացումը որեւէ պարագայում արդյունավետ չի կարող գործել, եթե ինքը գործի միայն ինքնին քրեականացմամբ: Խուսափելու կամ շրջանցելու եղանակները կլինեն բազմաթիվ, եւ դրա համար իր հետ մի քանի նախագծեր ներկայացրվեցին»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այդ նախագծերից մեկը՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններն էին, որոնցով պաշտոնատար անձանց համար սահմանափակվեց կանխիկի շրջանառություն կատարելը. «Պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամները կանխիկով գործարքներ չեն կարողանալու անել, եթե այդ գործարքների ընդհանուր միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը»:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում են բավականին մեծ չափով ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը. «Ոլորտում կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնց գործունեությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, բայց այդ անձինք հայտարարագիր ներկայացնողների շարքերում չեն: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 500 պաշտոնատար անձ է ներկայացնում հայտարարագիր եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հետ միասին ընդհանուր մոտ 2000 է: Սա նշանակում է, որ շրջանակը բավականին լուրջ ընդլայնվելու տեղ ունի եւ միտում ունի»:

Ըստ նրա, մեխանիզմներ են պետք, որպեսզի նախագիծը լիարժեք գործի եւ ոչ թե ընտրանքային: Նա ընդգծեց, որ քանի դեռ օրենսդրությունը, իրավապահ համակարգը, քանի դեռ անցյալ չի ունեցել, իրենք պարտավոր են այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ ոչ մեկի համար մահակ չդառնա. «Կեղծ դիվիդենտներ չհավաքելու համար անմիջապես չասացինք՝ վաղվանից ապօրինի հարստացման քրեականացումը ուժի մեջ է մտնում, հենց նրա համար, որ հաջորդ օրը քննադատություն չլիներ, որ գիտեք օրենքն այսօրվանից ուժի մեջ է, բայց այն չի գործում: Ո՛չ, ապօրինի հարստացման համար պետք է լինեն մի քանի օղակներ, եւ այդ օղակներից երկուսը մենք արդեն ապահովել ենք, բայց եւս մի քանիսը կան: Եվ դրա արդյունքում ինստիտուտը պետք է դառնա կենդանի եւ շնչող»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031