Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց՝ քննիչ Օսյանի չներկայանալու պատճառով: Քննիչը գրավոր դատարանին խնդրել էր հետաձգել նիստը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը դատարանում վիճարկում է քննիչ Օսյանի որոշումը, քննիչը մերժել է նրա՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:
Իսկ Կարո Եղնուկյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ նշել էր, որ ոստիկանության աշխատակիցները իր կամքին հակառակ փորձել են ներխուժել իր բնակարան, ներխուժելու ընթացքում բավականին երկար փորձել է չթույլատրել, որ իրենք ներս մտնեն, ասել է, որ իրենք իրավունք չունեն, քանի որ դատարանի որոշում չկա: Կարո Եղնուկյանին եւ իր ընտանիքի անդամներին հաջողվել է դուռը փակել եւ ոստիկանները գնացել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ