«Ես Մխիթարյանին երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ տեսել: Նա իր կարգը ցուցադրել է Գերմանիայում: Բայց ես հիմա նրա մեջ ավելի ագրեսիվ ու վճռական ֆուտբոլիստ եմ տեսնում, քան նա Բունդեսլիգայում էր: Նա արդեն ունի անհրաժեշտ ամեն բան Անգլիայի առաջնությունում խաղալու համար:
Հավատում էի, որ Միկին կարող է դառնալ լավագույններից մեկը Անգլիայի առաջնությունում: Նա դա արել է թե Գերմանիայում, թե Ուկրաինայում: Արդեն տեսնում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կուռ թիմ է դառնում», – հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ եւ շահերի ներկայացուցիչ Մինո Ռայոլան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ thesun.co.uk-ի