Դիլիջան քաղաքի բնակիչներ Արարատ Մադաթյանին եւ նրա կնոջը՝ Մարինե Ծովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք դիտավորությամբ՝ կարծելով, որ ունեն որոշակի իրավունք և գիտակցելով, որ այն իրականացնում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2015 թվականի աշնանից մինչ օրս ինքնագլուխ, խախտելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սեփականության անձեռնմխելիության իրավունքը, իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները, այն է՝ բնակվել են «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքի վրա՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարող, նախկին առողջարանի տարածքում գտնվող 640 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա տեղադրված ընկերության վագոն-տնակում:
Ամուսիններն այդ հողամասին կից կառուցել են ավտոլվացման կետ՝ նախկինում հողամասից ու վագոն-տնակից իրենց վտարումը համարելով անօրինական, որի հետևանքով ընկերության շահերին պատճառել են էական վնաս:
Բացի այդ, Մարինե Ծովյանը գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, 2016 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ցուցմունք է տվել, որ իբր «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ, ի դեմս ընկերության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի, 2008 թ. սեպտեմբերի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրում և նույն օրը կազմված հանձման-ընդունման ակտում իր անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծված են:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Մադաթյանին եւ Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»), Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ` 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը՝ դեկտեմբերի 23-ին:
Կարդացեք նաև
«Հովնանյան ինտերնեյշնլ ՍՊԸ»-ի նախագահը հայտնի գործարար, բարեգործ Վահագն Հովնանյանն էր,ով մահացել է 2015թ. օգոստոսի 31-ին, 83 տարեկան հասակում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տեսնես,որ էս հոդվածը գրում էիք,տեղյակ եք,որ կա մի տեսագրություն,որտեղ պարզ երևում է,թե ինչպիսի վայրագությամբ էն էս ընտանիքին տարհանել,իրենց սեփական հողատարածքից ու հիմնովին քանդել մարդկանց տունը։
Ու էլ չեմ ասում,թե ինչպիսի ստոր քայլերով են ձեռք բերել կեղծված փաստաթղթեր,որպեսզի ձեռք գցեն քաղաքի կենտրոնում ՝՝յուղոտ կտոր՝՝ հանդիսացող հողակտորին։Ու ցավալին էնա,որ օրենքը վախենումա արդար գործի,քանի որ մյուս կողմում հայտնի բարերարի անվան տակ ոճրագործ մարդիկ են գործի անցած։
Նախ,մեր մամուլը չի դադարում ոչ ճշտված նյութեր հրապարակել: Հարգելի՛ Ոսկան Սարգսյան, Դուք այս նյութը գրել եք և հրապարակել՝ միայն մի կոմից ինֆորմացիա ստանալով: Այս տարածքը 1989 թ-ին եղել է կամավոր Երկրապահների շտաբ, որի տնօրենը եղել է Մադաթյան Արտակը, իսկ 1996 թ-ից մինչ օրս սեփականաշնորհված է՝ որպես բնակելի տուն, և պատկանում է տան տերերին: Այս տարածքը ծառայել է՝ որպես մթերային խանութ, ավտոլվացման կետ և մեքենաների սպասարկման վայր: Երբ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանից աքսորում էին և դաժանորեն սպանում մարդկանց, մինչ օրս շարունակվում է. սեփական տանից հանում են մարդկանց, և ոչ ոք չի ենթարկվում պատասխանատվության: Իսկ որտեղ էին մեր ՙՙհայրենասերները՚՚, երբ Քաջիկ Մադաթյանը Արցախյան պատերազմում զենքը ձեռքին կռվում էր: Ամեն ոք իր եղածին պիտի տեր և տիրակալ լինի: Հարգելի տիկին Ծովյան և պարոն Մադաթյան խնդրում եմ միշտ լինել տեր ձեր եղածին և մենք բոլորս, օրինակ վերցնելով ձեզանից, ապրենք և պայքարենք անօրինությունների դեմ: