Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, ոչ Հայաստան կունենայինք, ոչ Ղարաբաղ» (տեսանյութ). a1plus.am

Դեկտեմբեր 22,2016 17:56

Ադրբեջանի ախորժակը փոխզիջումներով չես փակի. «Մի մասը տանք,ասում ա, որ մյուս մասը պահենք, տո ինքն ամբողջն ա ուզում, ոնց մի մասը պահես: Նա ուզում ա գա Երեւանում նստի: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք ոչ Հայաստան կունենայինք, ոչ էլ Լեռնային Ղարաբաղ»:

Արմեն Ռուստամյանը նկատել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ է խոսում փոխզիջումների մասին: Ինքն ուզում է հասկանալ՝ իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը՝ եթե Ղարաբաղի կարգավիճակի միջանկյալ ճանաչումն է, ապա դա Ադրբեջանին չի պարտավորեցնում ճանաչել Ղարաբաղի անկախությունը. «Խաղաղապահների տեղադրում միշտ էլ պիտի լինի, ի՞նչ կապ ունի, մենք պայքարում էինք, որ խաղաղապահներ գային տեղադրվեին էստե՞ղ»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, Տեր-Պետրոսյանը կարծում է, որ մենք թուլանալու ենք: Այդ դեպքում պետք է ընդունի «Ազգ-բանակ» սկզբունքը, մինչդեռ չի ընդունում. «Ժամանակին ինքը դեմ էր ընդհանրապես բանակ ունենալուն։ Մարդն ասում էր՝ եթե մենք բանակ ենք ունենում, էդ նշանակում է ինչ-որ խնդիր ենք ուզում ստեղծել հարեւանների հետ»:

Արմեն Ռուստամյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի միայն այն մտքի հետ, որ Հայաստանի հերն անիծում է կոռուպցիան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ յարգելի պարոնը ԼՏՊ-ի մակարդակի անձ ըլլար, բառերը աւելի կշռուած կ՝արտաբերէր:-

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031