Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ վկա դեռեւս չի հաստատել, որ Հակոբ Դեխնավին ապտակել է հանձնաժողովի նախագահին». Դավիթ Գյուրջյան

Դեկտեմբեր 22,2016 16:42

Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Նազարի-Դեխնավիի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ՝ պաշտպանական կողմի չներկայանալու պատճառով: Դեխնավիի պաշտպան՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանն ավելի ուշ մեզ հետ զրույցում ասաց, որ տեխնիկական խնդրի պատճառով չեն ներկայացել, նույն ժամին երկու նիստ ունեին:

Հիշեցնենք, որ Հակոբ Նազարի-Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին՝ ժամը 17:00-ի սահմաններում, բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը:

Դավիթ Գյուրջյանի խոսքով, այս գործով վկաների մեծ մասին դեռ չեն հարցաքննել, նրանք հանձնաժողովի անդամներ են, վստահված անձինք, դիտորդներ:

Այն, որ Դեխնավին ապտակել է հանձնաժողովի նախագահին, ըստ փաստաբանի, պնդում է միայն գործով տուժողը՝ հանձնաժողովի նախագահը. «Որեւէ վկա դեռեւս այդ հանգամանքը չի հաստատել, ընդ որում, Դեխնավիին առաջադրված է մեղադրանք ոչ թե ապտակի միջոցով նախագահի լիազորությունները խոչընդոտելու, այլ հանձնաժողովի ընդհանուր աշխատանքը խոչընդոտելու համար, իսկ մինչեւ հիմա հարցաքննված վկաները ցուցմունք են տվել, որ հանձնաժողովի աշխատանքը չէր խաթարվել, մասամբ էր խաթարվել, բայց իրենց իսկ հետաքրքրասիրության պատճառով, այսինքն, հանձնաժողովականները, իրենց հետաքրքրասիրությունից դրդված, գնացել են՝ տեսնեն, ինչ է եղել»:

Հաջորդ դատական նիստի օրվա մասին կողմերը կտեղեկացվեն լրացուցիչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031