Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ էքստրասենսը հաղթել է միջազգային մրցույթում

Դեկտեմբեր 22,2016 16:31

Ուկրաինական հայտնի «Էքստրասենսների պայքարը» նախագծում Հայաստանը ներկայացնող 31-ամյա Սուրեն Ջուլհակյանը դարձել է հաղթող: Եզրափակչում նա մրցել է 4 ուժեղագույն մասնակիցների հետ:

Նշենք, որ ուկրաինական այս նախագծում, դեռեւս որեւէ հայ մասնակից չի հաղթահարել բոլոր փորձությունները եւ հասել եզրափակիչ: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների էքստրասենսներ` Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Նորվեգիայից եւ այլ երկրներից:

Տարածաշրջանից իր մասնակցությունն է ունեցել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը, որը մի քանի եթերաշրջան առաջ հաղթանակ էր տարել եւ արդեն այս եթերաշրջանում հանդես է եկել ժյուրիի կազմում:

Սուրենը փորձությունների ժամանակ ոչ միայն բազմիցս խոսել է հայերեն, այլեւ հայերի մասին, իսկ Չեռնոբիլի փորձության ժամանակ զուգահեռներ է տարել Հայոց ցեղասպանության հետ:

Սուրենի ընտանիքն ապրել է Հայաստանում՝ Վարդենիսի տարածաշրջանում։ Չնայած ծնողները եղել են ռուսախոս, բայց նախնական կրթությունը ստացել է հայկական դպրոցում։ Գերազանց ավարտել է այն, ապա տեղափոխվել է բնակության Ռուսաստանի Դաշնություն։ Պյատիգորսկ քաղաքում էլ սկսել է օգնել մարդկանց։ Ժամանակի ընթացքում հասկացել է, որպեսզի կարողանա առավել պատրաստված լինել եւ առավել վստահ իր ունակությունների վրա՝ որոշել է մասնակցել ռուսական «Էքստրասենսների պայքարը» նախագծին։

Հաջողությամբ անցել է նախընտրական փուլերը։ Սակայն ծրագրի կազմակերպիչները Սուրենին համարել են ոչ արտիստիկ եւ չեն ընդգրկել մասնակիցների հիմնական ցանկում: 2016 թվականին իմանալով, որ Ուկրաինայում անցկացվում է նույնանուն մրցույթի միջազգային տարբերակը՝ առանց երկմտելու մեկնել է Կիեւ ու մրցույթին ներկայացրել մեր երկիրը՝ Հայաստանը։

Այն, որ նա տարբերվում է իրեն շրջապատողներից՝ Սուրենը հասկացել է դեռեւս 5 տարեկանում։ Սկզբում սկսել է բանաստեղծություններ գրել, ասել է, որ եղել են գիշերներ« երբ ընդհանրապես չի քնել ու միայն ստեղծագործել է։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով փիլիսոփայություն՝ եկել է այն եզրահանգման, որ այն՝ ինչն իր հետ է կատարվում, հենց այնպես չէ։ Միայն 31 տարեկանում է կարողացել կառավարել ներքին էներգիան ու հասնել արդյունքների։ «Եթե կարողանայի 7 տարեկանում կառավարել իմ էներգիան, ապա այդ տարիքից էլ կբացահայտեի ունակություններս ու կզարգացնեի եղածը»,– նշել է Սուրեն Ջուլհակյանը` ավելացնելով, որ դեռ խորհրդային տարիներին իր պապն է զբաղվել պայծառատեսությամբ։

Սուրենն իրեն ոչ սեւ« ոչ էլ սպիտակ մոգ չի համարում։ Իր աշխատանքում պահպանում է այն զրոյական կետը, որի միջոցով էլ կարողանում է աշխատել։

Նշենք նաեւ, որ նախագծի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել այս երկուշաբթի, բայց տեսագրությունը եթերում կլինի կիրակի` ուկրաինական STB-ի հեռուստաեթերում:

 

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031