Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չհաստատեց տեղեկությունը, որ Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը բանակցում է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին միանալու նպատակով: Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր լուսադեմին է վերադարձել ՀՀ եւ դեռ նման տեղեկություններ չունի՝ գուցե դաշինքի մյուս ներկայացուցիչների հետ հարցը շոշափվել է:
Մարուքյանը տեղեկացրեց, որ այս պահին դաշինքը բանակցում է որոշ քաղաքական ուժերի հետ. «Քաղաքական գործիչներ ու ուժեր են, որոնք ցանկություն են հայտնել գործակցելու: Քննարկումները տեղի կունենան, որոշում կկայացնենք: Վստահ եմ, որ դաշինքը կհարստանա նոր դեմքերով եւ քաղաքական միավորներով: Դեռեւս անուններ չենք կարող հրապարակել»:
Խնդրեցինք մեկնաբանել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ վերջերս արած հայտարարությունը, թե միասնական ժողովրդական դաշինք ստեղծելու կոչ են հղել ընդդիմադիրներին, այդ թվում՝ եռյակ-դաշինքի ուժերին, սակայն վերջիններս չեն արձագանքել: Հայրիկյանը դա անշնորհքություն էր որակել: «Չի բացառվում, որ նամակով են դիմել, ամեն դեպքում՝ կքննարկենք, բայց հնարավոր չէ, որ որեւէ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորենք»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ