Եվրոպական մամուլը ֆուտբոլային աշխարհի ամենադաժան թիմ ճանաչել է Պորտուգալիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի առաջատար «Canelas 2010»-ը եւ պատմել հաջողության հասնելու նրա անսովոր ուղու մասին:
Այս թիմի հաշվարկում 3:0 հաշվով 12 հաղթանակ է գրանցվել: Բայց դա ոչ թե գրոհների հզորության արգասիք է, այլ մրցակիցների չներկայանալու համար գրանցված տեխնիկական հաղթանակի:
Mirror-ը գրում է, որ բոլոր թիմերը գերադասում են Օպորտու քաղաքի այս թիմի հետ չհանդիպել «խաղադաշտում եւ տրիբունաներում տիրող ահաբեկչական մթնոլորտի» պատճառով: Այդ թիմերը չներկայանալու համար 750 եվրո տուգանք են վճարում, կրում տեխնիկական պարտություն, բայց գերադասում են կյանքը չվտանգել: Իսկ տեղի մամուլը նշում է, թե մրցավարները վախենում են կոպիտ ու դաժան խախտումների համար նրանց նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառել: «Canelas 2010»-ի չորս ֆուտբոլիստներ, այդ թվում նաեւ ավագը՝ 41-ամյա Ֆերդինանդու Մադունեյրան, երկրպագուների «գերհրեշներ» խմբավորման անդամ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ desporto.sapo.pt-ի