Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-իրանական սահմանը չպետք է փոփոխվի հօգուտ Ադրբեջանի». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2016 14:50

«Իրանցիները վերահաստատում են, որ կողմնակից են գործընթացի խաղաղ կարգավորմանը»,-«Արմենպրեսի» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Արցախյան հակամարտության առնչությամբ Երեւանում արված  հայտարարությանը, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել էր Հասան Ռոհանին:

«Միանշանակ, Իրանին ձեռնտու է Արցախի հարցի հայանպաստ լուծումը, որը, ըստ Իրանի շահերի, պետք է ապահովի մի քանի հանգամանք. մասնավորապես, առկա հայ-իրանական սահմանը չպետք է փոփոխվի հօգուտ Ադրբեջանի: Իրանը դեմ է նաեւ տարածաշրջան խաղաղապահ ուժերի մուտքին»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք առաջիկայում տեսնո՞ւմ եք Իրանին Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակում, փորձագետն ասաց. «Հայաստանը եւ հայերս Իրանին ընկալում ենք որպես բարեկամ երկիր եւ կցանկանայինք, որ անհրաժեշտության դեպքում Իրանը լայնորեն ընդգրկված լիներ գործընթացում: Սակայն կա վտանգ. եթե Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը մեկ անգամ փոփոխվի, հետագա փոփոխություններն էլ հնարավոր կլինեն: Իսկ գիտենք, որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան ջանում է սեփական ներգրավվածությունն ունենալ, ինչն իրականում կլինի սադրիչ գործունեություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031