Կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը, կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:
Նախարարի խոսքով՝ առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել են հանցակազմի հատկանիշները: «Գործնականում այդ հասկացությունները առաջացնում էին մի շարք խնդիրներ և բավականին դժվար էր լինում ապացուցել , թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարն ընդգծեց, որ այս կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝ գործող երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն