Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դրական է գնահատում Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը:
«Դրական, որովհետեւ արտահանումները, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության երկրներ աճ է տեղի ունեցել»,-ասաց Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանին իր պաշտոնավարման մոտ 100 օրվա ընթացքում հաջողվեց կատարել տված խոստումները, մասնավորապես հավասար մրցակցային պայմանները, նախարարը վստահեցրեց՝ «Այո, եւ դա ոչ միայն ես կարող եմ ասել, այլեւ մասնավոր հատվածն արդեն արձանագրում է, որ լուրջ դրական փոփոխություններ կան»:
Տարին տնտեսական զրոյական աճով փակելու մասին դիտարկումներին Կարայանը համամիտ չէ: Նախարարը վստահ է՝ «Բավականին աճ ունենք արդյունաբերության ոլորտում: Մոտ՝ 6-7% աճ կարձանագրենք արդյունաբերության ոլորտում, աճ կարձանագրենք ծառայությունների ոլորտում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ