«Ռոհանիի այցը չափազանց կարեւոր էր՝ ՀՀ-Իրան հարաբերություններին նոր որակ հաղորդելու տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա կարեւորեց հատկապես Հայաստանը որպես Սեւ ծովը Պարսից ծոցին կապող միջանցքի շուրջ բանակցությունները եւ դրա ստեղծման վերաբերյալ հայտարարությունները. «Մեզ համար կարեւոր է, որ Իրանի նախագահը մինչեւ Երեւան գալը եւս նման պատրաստակամություն էր հայտնել: Այդ միջանցքի ստեղծումը մեզ համար կարող է ունենալ ոչ միայն տնտեսական արդյունքներ, այլեւ կարող է բարելավել ՀՀ դիրքերը, բարձրացնել մեր դերակատարումը նոր մակարդակի վրա եւ նպաստել, որ ՀՀ-ն հաջողությամբ կարողանա հաղթահարել ադրբեջանաթուրքական շրջափակման հետեւանքները, եւ, ինչու չէ, այն դարձնել զրոյական»:
Փորձագետը նկատեց, որ Ռոհանիի այցին հատկապես անհանգիստ է արձագանքել Ադրբեջանը. «Ադրբեջանը մրցակցում է ՀՀ-ի հետ՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով: Ռոհանիի այցը ցույց տվեց, որ կարողացանք խաղից դուրս թողնել տարածաշրջանային մրցակիցներին: Իրանը փաստեց՝ ՀՀ-ն է այն կարեւոր կողմը, որի միջոցով նա ցանկանում է ապահովել իր կապը հյուսիսի հետ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ