Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. Քառօրյա պատերազմի պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2016 13:54

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Բայց ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Ցավալի է, բայց Հայաստանում հիմա կասկածներ կան դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ և, կարծում եմ, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի՝ այս կասկածները նվազեցնելու, չեզոքացնելու ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը մի դրվագ պատմեց իր եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի զրույցից: Փոլադ Բյուլբյուլօղլին իր կարծիքը ԼՂՀ հարցի մասին որակել է`«տիպիկ հայկական»:

Կոնստանտին Զատուլինի կարծիքով, ԼՂՀ հակամարտությունը լուծման մեկ տարբերակ ունի` ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս դառնալ չի կարող, Ադրբեջանի կազմում չպիտի ընդգրկվի, որովհետև նախկին խորհրդային ադրբեջանական տարածք այլևս գոյություն չունի, իսկ ԼՂ հարակից շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031