Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Ուստինովը, որն այդ պատասխանատու պաշտոնին նշանակվել էր երկու տարի առաջ՝ 2015 թվականի մարտի 30-ին, Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում իրագործած սպանդից անմիջապես հետո (փոխարինել էր պաշտոնազրկված Անդրեյ Ռուզինսկուն), հեռացել է Մոսկվա ՝ ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրագույն զինվորական ակադեմիայում աշխատելու։
Այս պահին նրան փոխարինում է շտաբի պետ Օլեգ Նիկոլաևիչը։
Մեր տեղեկություններով, ռազմաբազայի նոր հրամանատար կնշանակեն ազգությամբ օսեթ Ելկանովին, որը նոր է վերադարձել Սիրիայից։
Վերջինիս հրամանը դեռ տրված չէ, եթե անգամ այս պահին նշանակվի, նա Գյումրի կժամանի հունվարից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ