Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի 100 օրը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 22,2016 12:50

Լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հարյուր օրը։ Դա չգրված այն մեկնարկային ժամկետն է, որ ընդունված է վարչապետի գործունեության առաջին արդյունքներն ամփոփելու համար։

Գործունեության մեկնարկին Կ.Կարապետյանը հայտարարեց իր ծրագրի երկու՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ բաղադրիչների մասին։ Այս փուլում բնականաբար իրականացվում է ծրագրի առաջին բաղադրիչը։

Անշուշտ 100 օրը քիչ ժամանակահատված է վարչապետի գործունեության գնահատման համար։ Այնուհանդերձ այդ ընթացքում իրականացվող քայլերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել հետագա գործընթացների վերաբերյալ։

Կ.Կարապետյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում շռնդալից մեկնարկեց։ Դա արտահայտվեց առաջին հերթին տարբեր ոլորտների վերաբերյալ նրա կտրուկ հայտարարություններով։ Խոսքը Հայաստանի տնտեսական իրավիճակի, մրցակցային միջավայրի, բիզնես գործունեության պայմանների, նպատակային սոցիալական քաղաքականության իրականացման եւ այլնի մասին է։

Բնականաբար միամտություն կլիներ սպասել, որ հարյուր օրվա ընթացքում այս բոլոր խնդիրները կլուծվեին։ Բայց որ որոշ առումներով առաջընթաց կա, անկասկած է։ Դա նկատելի է մասնավորապես էներգակիրների հարցում։

Գազամատակարար ընկերության ներկայացրած հայտի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայեց գազի սակագները։ Կառավարության առաջարկությամբ սոցիալական անապահով ընտանիքները ստացան շոշափելի զեղչ։ Գործող 146 դրամի փոխարեն մինչեւ 600 խոր. մետր գազ օգտագործելու դիմաց սպառողների այս խմբի համար սահմանվեց 100 դրամ սակագին։

Այլ էներգակիրների, մասնավորապես հեղուկ վառելանյութի շուկայում եւս նկատելի է գների նվազման փաստը։ Կ.Կարապետյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո այս շուկայում հայտնվեց նոր մատակարար, ինչի շնորհիվ նախորդ երկու ամսվա ընթացքում բենզինի գները Հայաստանում իջան 50 դրամով (ավելի քան 13 տոկոսով)։ Նման կարճ ժամանակահատվածի համար այդպիսի կտրուկ նվազումը նորություն էր վառելանյութի հայաստանյան շուկայի համար։

Կառավարության գործունեության մեկնարկը բավական ագրեսիվ սկսվեց նաեւ պետական կառավարման ապարատի օպտիմալացման եւ ծախսերի կրճատման առումով։ Արդեն իսկ լուծարվել են որոշ ծրագրերի իրականացման գրասենյակներ եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։

Նախատեսվում է այդ գործընթացը շարունակել նաեւ առաջիկայում։ Ակնկալվում է կտրուկ կրճատել նաեւ վարկային միջոցների շրջանակներում գործող ԾԻԳ-երի քանակը։

Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031