Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. Մեր զեկույցում չենք նշել, որ Հայաստանում կա որեւէ քաղբանտարկյալ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 22,2016 12:38

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ «Հայկական ժամանակին» տված բացառիկ հարցազրույցում խոսեց մի շարք կարեւոր հարցերի մասին։

– Պարոն դեսպան, ուղիղ հարց եմ ուղղում Ձեզ եւ ակնկալում ուղիղ պատասխան։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ։ Դուք համաձայն ե՞ք այդ դիտարկումների հետ։ Ըստ ԱՄՆ-ի, ՀՀ-ում կա՞ քաղբանտարկյալ։

– Մինչ այդ թույլ տվեք կրկին անդրադարձ կատարեմ այս տարվա ամռանը՝ հուլիսին Էրեբունիում տեղի ունեցածին։ Գործերի դատաքննությունն ընթացքի մեջ է, եւ այս պահին դեսպանության համար դժվար է գնահատականներ տալ։ Սակայն մենք մտահոգություններ ունենք նախնական կալանքի երկարատև օգտագործման հետ կապված։

Նախնական կալանքը, անշուշտ, օգտագործվում է աշխարհի շատ երկրների իրավական համակարգերում, այդ թվում ԱՍՆ-ում, սակայն դա պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, երբ չկան այլ միջոցներ, որոնք կապահովեն, որ մեղադրյալը փախուստի չդիմի, չմիջամտի գործի քննությանը եւ նոր հանցանքի սպառնանք չստեղծի։ Ուստի, երբ դատարանը որպես խափանման միջոց կիրառում է կալանքը, պետք է հստակ բացատրություն տրվի, որ հասկանալի լինի, թե ինչու է անձի նկատմամբ, որը դեռեւս մեղավոր չի ճանաչվել, կիրառվում այդ միջոցը։

Ես հասկանում եմ որոշ դեպքերում այդ միջոցը կիրառելու հիմնավորումը հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր փաստացի ներգրավված են եղել գնդի գրավմանը կամ բռնություններին, որոնք հանգեցրել են ոստիկանների մահվան։ Սակայն ինձ համար մտահոգիչ է, որ այդ միջոցը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր գնդի գրավման գործում ներգրավված չեն եղել, եւ մեղադրանքներն այնպիսին են, որ ցույցերին են մասնակցել կամ թերեւս աջակցել են զինված խմբին։

Շատ կարեւոր է, որ կալանքի կիրառման մասին դատարանի որոշումը լինի փաստարկված եւ հիմնավորված, որ մարդկանց մեջ կասկածներ չլինեն, որ դա արվում է քաղաքական հայացքներից ելնելով, մյուսներին վախեցնելու կամ անձին լռեցնելու նպատակով։Մտահոգիչ է նախնական կալանքի կիրառման շարունակությունը նույնիսկ այն դեպքերում, երբ քննությունն ավարտված է եւ գործին միջամտելու վտանգ չկա։

Ինչ վերաբերվում է քաղբանտարկյալների մասին ձեր հարցին, ապա, ինչպես գիտեք, մենք ամեն տարի մարդու իրավունքների մասին զեկույց ենք պատրաստում աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի վերաբերյալ։ Այդ զեկույցում ներկայացում ենք այն դեպքերն ու դրվագները, որոնք մտահոգիչ են մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից։ Մեր զեկույցում չենք նշել, որ Հայաստանում կա որեւէ քաղբանտարկյալ։ Բայց այդ զեկույցը մատնանշում է գործեր, որոնց վերաբերյալ մեր անհանգստությունն ենք հայտնել եւ հետեւում ենք այդ գործերի ընթացքին:

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031