Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր միջնորդությունների հիման վրա վերանայվել է 370 զինծառայության պիտանելիության մասին որոշում». Գեղամ Հարությունյան

Դեկտեմբեր 22,2016 13:02

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկեց 25 բողոք-դիմում:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը պարզաբանեց, որ դիմում-բողոքները վերաբերում են զորակոչիկների առողջական հարցերին, դրանք բողոքներ են լրացուցիչ ստուգիչ հետազոտությունների, փորձաքննական գնահատականների հետ կապված:

«Հանձնաժողովի վերաբերմունքը տարբերակված է, կան բողոք-դիմումներ, որոնք հանձնաժողովի կողմից ընթացք չեն ստանում, եթե ընդունված որոշումները իրավաչափ են եւ հարկ չենք տեսնում միջամտել, մնացած դեպքերում, հանդես ենք գալիս միջնորդությամբ»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Որքանով է արդյունավետ հանձնաժողովի աշխատանքը հարցին, նախարարի խորհրդականը պատասխանեց վիճակագրություն ներկայացնելով. «2009 թվականի աշնանային 14 զորակոչից հանձնաժողովը ստացել 2053 դիմում-բողոք, 1375-ին ընթացք ենք տվել՝ հանդես գալով միջնորդությամբ:

Մեր միջնորդությունների հիման վրա վերանայվել է 370 զինծառայության պիտանելիության մասին որոշում, բավարարվել 78 այլ բնույթի դիմումներ:

Այսինքն, մեր միջնորդությունների հիման վրա 30 տոկոսից ավելին արմատապես բավարարվել է: Անցյալ զորակոչի ընթացքում ստացել ենք 261 բողոք, ներկայացրել ենք 157 միջնորդագիր, արդյունքում 48 զինծառայության պիտանելիության մասին որոշումներ վերանայվել են»:

Պարոն Հարությունյանի համոզմամբ, հանձնաժողովը նպաստում է զորակոչի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը. «Եթե ծնողները տեսնում են, որ իրենց առողջական խնդիրներ ունեցող երեխայի օրինական իրավունքները կարող են պաշտպանել օրինական ճանապարհով, ապա չեն դիմի զարտուղի ճանապարհների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031