Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ին հատուկ շնորհակալություն` ՊՊԾ գնդի գրավումը բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գրագետ կազմակերպելու համար. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 22,2016 12:16

ՊՊԾ գնդի գրավումը, սակայն, ոչ այլ ինչ, քան՝ ԱԱԾ-ի ձախողում, հնարավոր չէ անվանել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ երկու պաշտոնյաների ուղերձներում այդ իրադարձությունը հիշատակվում է դրական լույսի ներքո։ Հարցը, թե ինչպես եղավ, որ ՊՊԾ-ն գրավվեց, Սերժ Սարգսյանին կարծես առհասարակ չի հետաքրքրում։ Մինչդեռ, արժեր։

Հիշեցնենք, հուլիսի 17-ից 3.5 շաբաթ առաջ ձերբակալվել էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եւ եւս 8 հոգի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի համատեղ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել են զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը»։

Պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվում, սակայն Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը այն ժամանակ ասուլիսներից մեկում ասաց. «Քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խմբի հետ իբր մտադիր է եղել գրավել նաեւ Նուբարաշենի զորամասը»։

Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն տեղյակ լինի, որ նախապատրաստվում է Երեւանում ռազմական որեւէ օբյեկտի գրավում եւ մեկ ամիս անց դա կատարվի՞։ Սա մի փաստ է, որին պետք է հետեւեին ԱԱԾ տնօրենի եւ մի քանի վարչությունների պետերի պաշտոնանկությունները։ Սակայն ոչ միայն նման բան չեղավ, այլեւ երեկ պարզվեց, որ նրանք դեռ ծափահարություններ են վաստակել իրադրության քիչ թե շատ խաղաղ հանգուցալուծման եւ անդառնալի կորուստներ չունենալու համար։ Խոսքը պետականության եւ սահմանադրական կարգի համար անդառնալի կորուստների մասին է, որովհետեւ երեք ընտանիք անդառնալի կորուստ ունեցավ։

Մինչդեռ մարդկային կյանքերի կորուստներից եւ մյուս բոլոր անցանկալի զարգացումներից կարելի էր խուսափել, եթե ԱԱԾ-ն ընդամենը պատշաճ կատարեր իր աշխատանքը, բացահայտեր Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և մյուսների կապը Սեֆիլյանի պլանների հետ։ Ձերբակալեր նրանց, կանխելու համար հնարավոր անօրինական գործողություններն ու զանգվածային անկարգությունները։

…Թերեւս, ավելի ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ին պարզապես հատուկ շնորհակալություն հայտներ ՊՊԾ գնդի գրավումը բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գրագետ կազմակերպելու համար։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031