Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Մաքսային օրենսգրքի մասին. «Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է»

Դեկտեմբեր 22,2016 12:10

Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին:

ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանն այս նախագծի վերաբերյալ ասաց, որ այս պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի:

Կարեն Կարապետյանն էլ արձագանքեց՝ «Սա ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է: Պետք է մաքսիմալ ադապատացնել մեր գործող օրենքներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031